Ֆինանսական

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 4 վրացու նկատմամբ՝ սահմանափակելով հասանելիությունը ֆինանսներին

Վրաստանի բանկային համակարգը կհետևի ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին: Այս մասին հայտնում է Վրաստանի բանկերի ասոցիացիան:

Մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից չորս անձանց նկատմամբ սահմանված ֆինանսական պատժամիջոցները, վրացական բանկերը որոշում կկայացնեն՝ հաշվի առնելով միջազգային պատժամիջոցները:

«Բանկային համակարգը միջազգային ֆինանսական համակարգի անբաժանելի մասն է: Նա անդրդվելիորեն կշարունակի պաշտպանել ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից սահմանված պատժամիջոցները և որոշումներ կայացնել դրանց համաձայն»,- հայտնել են բանկային ասոցիացիայից:

ԱՄՆ Պետդեպարտամենտը պատժամիջոցներ է սահմանել  չորս վրացի պաշտոնյայի ու գործարարի նկատմամբ: Ցանկում ընդգրկվել են Հատուկ նշանակության վարչության ղեկավար Զվիադ Խարազիշվիլին, նրա տեղակալ Միլեր Լագազաուրին, ինչպես նաև Alt-Info-ի հիմնադիրներ Կոնստանտին Մորգոշիան և Զուրաբ Մախարաձեն: Այսպիսով, սահմանափակվել է նրանց հասանելիությունը ֆինանսական միջոցներին:

Share