ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2024թ.-ի հուլիս ամսին կազմել է 485․87 մլն ԱՄՆ դոլար։ 2023թ. հուլիսի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի աճ 108․6 մլն դոլարով կամ 28.8%-ով։
Ինչ վերաբերվում է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին, ապա 2024թ.-ի հուլիսին արձանագրվել է 322․59 մլն դոլար ցուցանիշ։ 2023թ. հուլիսի համեմատ արձանագրվել է կյատարված փոխանցումների ծավալի աճ 78․6 մլն դոլարով կամ 32․2%-ով։
2024թ.-ի հուլիս ամսին ֆիզիկական անձանց կողմից իրականացված փոխանցումների արդյունքում արձանագրված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 163․3 մլն դոլար։
Հիշեցնենք, որ 2023թ.-ին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 5.69 մլրդ դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 4.04 մլրդ դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 1.65 մլրդ դոլար։