Բաժին. Ֆինանսական

ԿՈՒԴՐԻՆ. ՊԵՏՔ ՉԷ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ ՕՖՇՈՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐ

Ռուսաստանում հարկային լուրջ արտոնություններով ներքին օֆշորային գոտիների ստեղծումն աննպատակահարման է: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախկին ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը: Նա նշել է, որ Ռուսաստանում ներկայում կան և կարող են ստեղծվել նաև նոր ազատ առևտրի գոտիներ, իսկ հարկերից խուսափելու նպատակով հատուկ գոտիների ստեղծումը նպատակահարմար չէ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն անցյալ շաբաթ Կիպրոսում ստեղծված ճգնաժամային իրավիճակի ընդհանուր համատեքստում համաշխարհային ֆինանսական խնդիրներին նվիրված կառավարության նիստի ժամանակ առաջարկել էր մտածել Ռուսաստանի Հեռավոր Արևելքում օֆշորային գոտի ստեղծելու մասին:

Դմիտրի Մեդվեդևն օֆշորային գոտիների համար որպես առավել հարմար տարածքներ առանձնացրել էր Սախալինը և Կուրիլները՝ կարծիք հայտնվելով, որ այս տարածքներում օֆշորների ստեղծումը կարող է նպաստել, որ այլ օֆշորային գոտիներում պահվող ռուսական փողերի մի մասը վերադառնա Ռուսաստան:

Share