Բաժին. Ֆինանսական

ՉԻՆԱԿԱՆ ICBC ԲԱՆԿՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ՇԱՀՈՒՅԹԻ 19% ԱՃ

Չինաստանի առևտրա-արդյունաբերական ICBC բանկը (Industrial and Commercial Bank of China), որն իր կապիտալիզացիայի ցուցանիշով աշխարհում խոշորագույնն է, ամփոփել է 2012 թվականի չորրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բանկի զուտ շահույթն աճել է 19%-ով և կազմել շուրջ 8,5 մլրդ ԱՄՆ դոլար: Արդյունքում, ամբողջ 2012 թվականի արդյունքներով չինական բանկի զուտ շահույթն աճել է 14,5%-ով:

Հատկանաշական է, որ 2012 թվականին ICBC բանկը գրանցել է վարկավորման ծավալների աճ և նախատեսում է նման զարգացում ապահովել նաև այս տարի:

Share