Բաժին. Ֆինանսական

Դրամով և դոլարով պարտատոմսեր Evocabank-ի կողմից

Evoca-ն կթողարկի դրամով 10% և դոլարով 5% եկամտաբերությամբ, 36 ամիս ժամկետով պարտատոմսեր՝ 3 մլրդ ՀՀ դրամ և 15 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով:

Evocabank-ը կթողարկի անվանական, արժեկտրոնային, ոչ փաստաթղթային, առանց հետգնման հնարավորության, ոչ փոխարկելի պարտատոմսեր:

Բանկը տեղաբաշխելու է 300,000 հատ դրամային և 150,000 հատ դոլարային պարտատոմս: Արժեկտրոնները կվճարվեն եռամսյակային պարբերականությամբ։ Մեկ դրամային պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 10,000 ՀՀ դրամ, իսկ դոլարայինը՝ 100 ԱՄՆ դոլար:

Թորակվող պարտատոմսերի պայմաններ

ԴասԱնվանական արժեկտրոնային
Անվանական արժեք10,000 ՀՀ դրամ100 ԱՄՆ դոլար
Ընդհանուր ծավալ3,000,000,000 ՀՀ դրամ15,000,000 ԱՄՆ դոլար
Թողարկվող պարտատոմսերի քանակ300,000 հատ150,000 հատ
Շրջանառության ժամկետ36 ամիս36 ամիս
Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույք10%5%
Արժեկտրոնների վճարման պարբերականությունԵռամսյակայինԵռամսյակային
Տեղաբաշխող«Էվոկաբանկ» ՓԲԸ

Պարտատոմսերը պահանջված և շահավետ ֆինանսական գործիքներ են: Դրանք ապահով են, բարձր եկամտաբեր և ունեն մի շարք առավելություններ՝

  • Անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերով երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից:
  • Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից:

Evocabank-ում պարտատոմսերը հնարավոր է գնել օնլայն՝ EvocaTOUCH հավելվածի միջոցով, կամ այցելելով Բանկի ցանկացած մասնաճյուղ:

Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել ցանկացողները պարտատոմսերի ազդագրի էլեկտրոնային տարբերակին (գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 03.07.2024թ. թիվ 1/254 Ա որոշմամբ), հիմնական պայմաններին ու այլ մանրամասներին կարող են ծանոթանալ այստեղ։

Share