Բաժին. Ֆինանսական

ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԵՎ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԵԼ Է 46 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2013 թվականի հունվար-փետրվարին ՀՀ պետական բյուջեից շուրջ 46 մլրդ դրամ ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը: Ինչպես նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներում՝ հաշվետու ամիսներին ապահովվել է ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը, և արձանագրվել է եռամսյակային ծրագրի 62% կատարողական:

Ըստ ներկայացված տվյալների՝ հունվար-փետվար ամիսներին կենսաթոշակների վճարմանն ուղղվել է 32.8 մլրդ դրամ, նպաստների վճարմանը՝ 13.2 մլրդ դրամ:  

Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 4%-ով կամ 1.8 մլրդ դրամով:

Share