ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,624 մլրդ դրամ։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 121․8 մլրդ դրամով կամ 8․5%-ով։
Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1,709 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 19․4%-ով կամ 277․96 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է պակասուրդին, ապա այն աճել է 156․1 մլրդ դրամով և կազմել 84․6 մլրդ դրամ։
2024թ.-ի օգոստոս ամսվա ցուցանիշներով, ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 186․7 մլրդ դրամ, ծախսերը՝ 213․2 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 26․5 մլրդ դրամ։