Բաժին. Ֆինանսական

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 04/04/13

Երեկ եվրոպական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.87%-ով և կազմել 7874.75 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.32%-ով և կազմել 3754.96 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.08%-ով և կազմել 6420.28 կետ, ռուսական MICEX ինդեքսը նվազել է 0.17%-ով և կազմել 1427.94 կետ, իսկ RTSI ինդեքսը նվազել է 0.98%-ով և կազմել 1425.99 կետ:

Share