Բաժին. Ֆինանսական

Ղազախստանի CBDC փորձարման ծրագիրը կտրուկ կրճատել է ԱԱՀ-ի վերադարձի սպասման ժամկետը

Ղազախստանի Կենտրոնական բանկի վերջին ծրագիրը կրկին ցույց է տալիս ծրագրավորվող կենտրոնական բանկի թվային արժույթի առավելությունները։

Ղազախստանը մեկնարկել է նոր պիլոտային ծրագիր իր կենտրոնական բանկի թվային արժույթով (CBDC)՝ ցուցադրելու դրա ծրագրավորման հնարավորությունները։

Ֆինանսների նախարարության հետ համագործակցելով՝ Ղազախստանի Ազգային Բանկը (ҚҰБ) ցուցադրել է ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) փոխհատուցման գործընթացի զգալի բարելավում։

CBDC-ի միջոցով ԱԱՀ-ի ավելի արագ վերադարձ

Ըստ ҚҰБ-ի թվային տեխնոլոգիաների գլխավոր տնօրեն Բինուր Ժալենովի LinkedIn-ում կատարած գրառման, բիզնես-բիզնես գործարքներում ԱԱՀ-ն ավտոմատ կերպով նշվել է թվային տենգե CBDC-ի օգտագործմամբ, ինչի արդյունքում արտահանողների փոխհատուցումների սպասման ժամանակը կրճատվել է 70-75 օրից մինչև 10-15 օր, «մոտ ապագայում ակնթարթային փոխհատուցման հասնելու նպատակով»։

Արդյունավետության բարձրացումը պայմանավորված է Պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմնի կողմից ձեռքով ստուգումների վերացմամբ։ Ժալենովը հավելել է, որ նախատեսվում են պիլոտային ծրագրեր՝ թվային տենգեն ներառելու պետական գնումներում, երկրի պետական հիմնադրամից նպատակային ֆինանսավորման և ներդրումային սուբսիդիաների մեջ։ Նա գրել է.

«Այս նախաձեռնությունները ցույց են տալիս ծրագրավորվող գումարի բազմակողմանի կիրառությունները պետական գործընթացների և ֆինանսական գործառնությունների բարելավման գործում»։

Ըստ Ժալենովի, արդեն իսկ շրջանառության մեջ է 40 միլիարդ տենգե (81,800,000 ԱՄՆ դոլար) թվային տեսքով։

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի հրապարակումներն իրականացվում են Ինեկոբանկի աջակցությամբ։

Share