Ֆինանսական

Վրաստանի արժութային պահուստները հոկտեմբերին կրճատվել են ռեկորդային 627 միլիոն դոլարով

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Վրաստանի արժութային պահուստները կրճատվել են 627 միլիոն դոլարով՝ հասնելով 4.08 միլիարդ դոլարի:

Հոկտեմբերյան կրճատումը պատմության մեջ ամենամեծն էր: Հիմնական պատճառը նախընտրական շրջանում Ազգային բանկի չորս արժութային ինտերվենցիաներն են: Լարիին աջակցելու համար կարգավորիչը շուկայում վաճառել է ավելի քան 213 միլիոն դոլար:

Հավանաբար ազդեցիկ գործոն է եղել նաև կառավարության արտաքին պարտքի մարումը:

Վերջին մեկ տարվա ընթացքում Վրաստանի արժութային պահուստները կրճատվել են 1 միլիարդ դոլարով: Այժմ այն ​​2022 թվականի հուլիսի մակարդակի վրա է:

Անցյալ շաբաթ, նույնիսկ հոկտեմբերի վիճակագրության հրապարակումից առաջ, Fitch վարկանիշային գործակալությունը նշել էր, որ պահուստների առումով Վրաստանը զիջում է BB վարկանիշ ունեցող մյուս երկրներին:

Ազգային բանկի նախկին ղեկավար, ընդդիմադիր Ռոման Գոցիրիձեն հորդորում է վերանայել Վրաստանի սուվերեն վարկանիշը, եթե պահուստների հետ կապված իրավիճակըն առաջիկայում չփոխվի:

Հիշեցնենք՝ հունիսին Fitch-ը վերանայել է Վրաստանի BB սուվերեն վարկանիշը դրականից մինչև կայուն: Հիմնական պատճառ է համարվում քաղաքական անկայունություն: Վարկանիշային գործակալությունը հայտնում է, որ ընտրություններից հետո քաղաքական անորոշությունը շարունակում է վտանգել երկրի ֆինանսական կայունությունը:

Share