Բաժին. Ֆինանսական

ՀՀ բանկերում 2024թ. օգոստոսի դրությամբ սպասարկվել է 4.9 մլն հաճախորդ

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների 2024թ.-ի օգոստոսի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերում սպասարկվել է 4,896,637 հաճախորդ։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 476,948-ով կամ 10.8%-ով։

Նրանցից 4,686,228-ը ֆիզիկական անձինք են, իսկ 210,409-ը՝ իրավաբանական անձինք:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ ընթացիկ տարվա օգոստոս ամսվա դրությամբ բանկերի հաճախորդների հաշիվների քանակը կազմել է 10,167,463։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի  համեմատ աճել է 1,262,147-ով կամ 14․2%-ով։

Մասնավորապես հաշիվներից 9,716,898-ը ֆիզիկական անձանց հաշիվներ են, իսկ իրավաբանական անձանց հաշիվները 450,565-ն են:

Share