Ֆինանսական

Նյու Յորքում վարորդներից կպահանջվի վճարել քաղաքի կենտրոն մուտք գործելու համար

Նյու Յորքի վարորդները ստիպված կլինեն վճարել քաղաքի կենտրոն մտնելիս՝ պիկ ժամերին ավելի բարձր վճարներով: Այս մասին ասվում է նահանգային իշխանությունների տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ նոր կանոնների՝ Մանհեթենի որոշ շրջաններ մտնելիս մեքենաների վարորդները պետք է վճարեն 9 դոլար, փոքր բեռնատարների և ավտոբուսների վարորդները՝ 14.4 դոլար, մեծ բեռնատարների և տուրիստական ​​ավտոբուսների վարորդները՝ 21.6 դոլար:

Այս միջոցներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 5-ից: Ավելի ցածր վճարներ կգործեն երթևեկության պակաս ծանրաբեռնված ժամերին: Ընդ որում՝ տարեկան 50 հազար դոլարից պակաս եկամուտ ունեցող վարորդները հնարավորություն կունենան վճարել պահանջվող գումարի կեսը:

Այս կերպ իշխանությունները մտադիր են խրախուսել քաղաքի բնակիչներին կրճատել մեքենավարումը պիկ ժամին: Իսկ վճարներից գոյացած միջոցները կուղղվեն Metropolitan Transportation Authority-ին, որը կառավարում է քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգը:

Share