Բաժին. Ֆինանսական

ԿԱՅԱՑԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ

Այսօր՝ ապրիլի 17-ին, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա բորսայում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի հինգերորդ  թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, վեց ամիս մարման ժամկետով, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային պարտատոմսեր) պարտատոմսերի տեղաբաշխումը:

Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել է Բորսայի թվով 5 անդամ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1,250,000,000 ՀՀ դրամ, իսկ  բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը` 954,559,170.4  ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.3647%, իսկ սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 9.5006%:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

Share