Ֆինանսական

Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի գործարար Դմիտրի Ֆիրտաշի նկատմամբ

Ուկրաինացի գործարար Դմիտրի Ֆիրտաշը և նրա կինը ներառվել են Միացյալ Թագավորության գանձապետարանի կողմից հակակոռուպցիոն պատժամիջոցների ցուցակում: Փաստաթուղթը հրապարակվել է գերատեսչության կայքում:

Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, Ֆիրտաշը «կաշառք է տվել պաշտոնյաներին հանքարդյունաբերության լիցենզիաներ ստանալու համար», ինչպես նաև ներգրավված է եղել «Ուկրաինայի գազահաղորդման ցանցերից գույքի գողության մեջ»:

Պատժամիջոցներ են կիրառվելու նաև ուկրաինացի ֆինանսիստ Դենիս Գորբունենկոյի նկատմամբ, որին համարում են Ֆիրթաշի հանցակիցը:

Share