Ֆինանսական

Իլոն Մասկը նշել է, որ ԱՄՆ-ն գերարագ տեմպերով գնում է սնանկության

Իլոն Մասկը կարծում է, որ ԱՄՆ-ն արագորեն հասնում է սնանկացման: Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում:

«Ամերիկան ​​ներկայումս գերարագ տեմպերով գնում է սնանկության», – գրել է Մասկը: Այսպես է նա մեկնաբանել Կառավարության արդյունավետության դեպարտամենտի գրառումը, որում նշվում է, որ ընթացիկ ֆինանսական տարում ԱՄՆ դաշնային ծախսերը կկազմեն 6.16 տրիլիոն դոլար, մինչդեռ եկամուտները կկազմեն ընդամենը 4.47 տրիլիոն դոլար:

Սպասվում է, որ Մասկը կգլխավորի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում կառավարության արդյունավետության բարելավման նախարարությունը, որը դեռ չի ստեղծվել:Մասկը Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասել է, որ մտադիր է կրճատել պետական ​​ծախսերը 2 տրիլիոն դոլարով:

Share