Ֆինանսական

FT. ԵՄ-ն խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի ֆինանսավորման հարցում, եթե ԱՄՆ-ն հեռանա

Եվրամիությունը խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի կառավարման և ֆինանսավորման հարցում, եթե ԱՄՆ-ն դուրս գա դաշինքից: Այս մասին գրում է բրիտանական Financial Times-ը:

Թերթի գնահատականներով՝ Վաշինգտոնի հրաժարումը ձևաչափին մասնակցելուց կազդի դաշինքի գործառնական պլանավորման վրա, որն իրականացնում է ԱՄՆ-ն: Բացի այդ, պաշտպանական ծախսերի ավելացման պատճառով ԵՄ-ի պետական ​​պարտքը կաճի, իսկ առողջապահության ու կրթության ծախսերը կնվազեն: Բլոկի երկրների համար մեկ այլ մարտահրավեր կլինի հետախուզության ձեռքբերումը, քանի որ Եվրոպան հետախուզության ոլորտում այնքան էլ ուժեղ չէ, որքան ԱՄՆ-ն:

«Այսպես թե այնպես, եվրոպացիները ստիպված կլինեն ավելի շատ իրենց վրա վերցնել պաշտպանության բեռը: Ժամանակն է, որ ՆԱՏՕ երկրների առաջնորդները հասկանան, թե ինչ պետք է անեն. դա շատ, շատ դժվար կլինի», – ասել են եվրոպական անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները FT-ին:

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դժգոհություն է հայտնել ՆԱՏՕ-ից: Նա սպառնացել էր, որ իր հաղթանակի դեպքում Միացյալ Նահանգները դուրս կգա Հյուսիսատլանտյան դաշինքից:

Հանրապետականի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին:

Share