Բաժին. Ֆինանսական

ԲԱՆԿԵՐԻ «ՉԱՇԽԱՏՈՂ» ԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԵԾ ՄԱՍԸ ԲԱԺԻՆ Է ԸՆԿՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻՆ

Ընթացիկ տարվա մարտ ամսվա վերջի դրությամբ Հայաստանի առևտրային բանկերի համախառն ակտիվների 4.84%-ը դասակարգվել են որպես չաշխատող և հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ: Տարեսկզբի համեմատությամբ ցուցանիշն աճել է 1.53 տոկոսային կետով:

Կենտրոնական բանկի փոխանցմամբ՝ այս տարվա առաջին երեք ամսվա կտրվածքով չաշխատող ակտիվների առավել բարձր ցուցանիշ գրանցվել է փետրվարին՝ 5.35%: Հունվարին ցուցանիշը կազմել է 4.39%, իսկ 2012 թվականի վերջի դրությամբ՝ 3.31%:

Ըստ ներկայացված տվյալների՝ բանկերի չաշխատող ակտիվներն առավելապես բաժին են ընկել առևտրի, մշակող արդյունաբերության և շինարարության ոլորտներին: Համեմատաբար մեծ են նաև դուրսգրված սպառողական և  հիփոթեքային վարկերը:

Share