Ֆինանսական

Չինաստանի իշխանությունները 735 մլն դոլարի օգնություն են հատկացրել բնական աղետներից տուժածներին

Չինաստանի կառավարությունը 5.27 միլիարդ յուան ​​(մոտ 735 միլիոն դոլար) է հատկացրել բնական աղետներից տուժած բնակիչներին։ Այս մասին հայտնում է Չինաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ինչպես նշվում է գործակալության կայքում, միջոցները փոխանցվել են կենտրոնական բյուջեից և նախատեսված են ցուրտ սեզոնի ընթացքում որոշակի հանգամանքների բերումով ծանր վիճակում հայտնված քաղաքացիների կենցաղային պայմանները մեղմելու համար:

Օգնությունը նախատեսված է 30.92 միլիոն մարդու համար:

Ֆինանսավորման նպատակն է օգնել տեղական իշխանություններին ավելի արդյունավետ աջակցություն ցուցաբերել բնական աղետներից տուժած բնակչությանը:

Share