Բաժին. Ֆինանսական

ԿԱՅԱՑԵԼ Է ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Այսօր՝ մայիսի 14-ին, կայացել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նիստում խորհուրդը վերաձևակերպել է «Միկրո Կապիտալ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիան, հաշվառել է «Թել-Սել» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ի «Դավթաշեն» մասնաճյուղը: «Բասենի Գովք» ՍՊԸ-ին արտարժույթի առուվաճառքի լիցենզիա է տրամադրվել:

Խորհրդի որոշումներով՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ին «ՔՈԻՆՍԹԱՐ ՄԱՆԻ ՏՐԱՆՍՖԵՐ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն է տրամադրվել, իսկ «ՄոբիԴրամ» դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող ՓԲԸ-ին՝ Յունիսթրիմ (UNISTream) արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություն:

Share