Ֆինանսական

Դոնալդ Թրամփը կարգադրել է վերանայել ԱՄՆ բյուջեից միջոցներ ստացող ՀԿ-ների ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է վերանայել ԱՄՆ բյուջեից միջոցներ ստացող բոլոր ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ամերիկացի առաջնորդը համապատասխան հրամանագիր է ստորագրել հինգշաբթի օրը: Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք՝ Թրամփի վարչակազմը նախկինում մի քանի միջոց է ձեռնարկել՝ դաշնային ծախսերի կրճատմանն ուղղված: Հունվարի վերջին դադարեցվել է արտաքին օգնության գրեթե բոլոր ծրագրերի ֆինանսավորումը:

Share