Բաժին. Ֆինանսական

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ «ԴՐԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ-2013» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ

«Водяной знак» ռուսական հրատարակչության կողմից մեկնարկվել է «Դրամների համաստեղություն – 2013» հուշադրամների հերթական միջազգային մրցույթը, որտեղ իր մասնակցությունն է ցուցաբերել նաև ՀՀ կենտրոնական բանկը:

ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ մրցույթին ներկայացվել են 2012 թվականին թողարկված ՀՀ հետևյալ հուշադրամները.

Հովսեփ Օրբելու ծննդյան 125-ամյակ,

– Հավաքական անվտանգության մասին պայմագրի ստորագրման և կազմակերպության տարեդարձեր,

Հայ գրքի տպագրության 500-ամյակ,

Սերգեյ Փարաջանով,

«Մենամարտի արվեստը» – Կոխ,

«Հայկական վանքեր և եկեղեցիներ» (6 հուշադրամ – Սբ. Էջմիածնի Մայր տաճար, Սանահին, Նորավանք, Կեչառիս, Գոշավանք, Գնդեվանք),

Սայաթ Նովայի ծննդյան 300-ամյակ,

Նոյյան տապան:

Մրցույթին ներկայացված են ավելի քան 270 հուշադրամ և 28 հուշադրամների հավաքածուներ 30 երկրից: Հուշադրամների օգտին ինտերնետ-քվեարկությունն արդեն սկսվել է և շարունակվելու է մինչև սույն թվականի սեպտեմբերի 1-ը: Ամենաշատ ձայն հավաքած հուշադրամները կարժանանան տարբեր մրցանակների:

Ինտերնետ-քվեարկության ամենաակտիվ մասնակիցների միջև խաղարկվելու են թանկարժեք մետաղից պատրաստված հուշադրամներ:

Քվեարկելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել, որից հետո՝ քվեարկել: Քվեարկել կարելի է մեկ անգամ յուրաքանչյուր օր մինչև քվեարկության ժամկետի ավարտը:

Share