Բաժին. Ֆինանսական

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՐԱՎԱՏՆԵՐՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հիմք ընդունելով «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 391 և 395 հոդվածները, որոշում է ընդունել ՀՀ տարածքում գործող գրավատներում օրենսդրության համապատասխանության ստուգումներ իրականացնելու վերաբերյալ:

Ստուգումները նախատեսվում են հետևյալ գրավատներում.   

  1. «ԳՈԼԴ ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» ՍՊԸ (լիցենզիա NԳԳ_Ե250)
  2. «ԷԼԱՏՈ ԳՈԼԴ» ՍՊԸ (լիցենզիա NԳԳ_Ե253)
  3. «ՌԵԱԼ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ (լիցենզիա NԳԳ_Ե255)
  4. «ԴՐԱՄԱՏՈՒՆ» ՍՊԸ (լիցենզիա NԳԳ_Ե256)
  5. «ԼՈՄԲԱՐԴԻԱ» ՍՊԸ (լիցենզիա NԳԳ_Ե257)
  6. «ԳԱՌԱՆՏ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ (լիցենզիա NԳԳ_Ե247)
  7. «ՖԱՍԹ ՔԵՇ» ՍՊԸ (լիցենզիա NԳԳ_Ե200)
  8. «ԱԴԱՄԱՆԴ» ՍՊԸ (լիցենզիա NԳԳ_Ե090)
  9. «ԳԵՎՈՐԳՅԱՆ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ (լիցենզիա NԳԳ_Ե158)
  10. Ա/Ձ ՀԱՅԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ (լիցենզիա NԳԳ_Ե136)

Որոշման կատարման հսկողությունը դրվել է ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության վրա:

Share