Ֆինանսական

Մոլդովան դարձել է SEPA անդամ

Մոլդովան դարձել է Միասնական եվրո վճարումների գոտու անդամ։ Այս մասին հայտնել է երկրի Ազգային բանկը։

«SEPA-ին միանալը պատմական պահ է և ապացույց, որ Մոլդովան պատրաստ է համապատասխանել եվրոպական ամենաբարձր ֆինանսական չափանիշներին»,- ասվում է հանրապետության Ազգային բանկի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս քայլը թույլ կտա ինչպես քաղաքացիներին, այնպես էլ իրավաբանական անձանց մուտք գործել արագ, անվտանգ վճարային համակարգ՝ ավելի ցածր գնով: Սա, մասնավորապես, կօգնի նվազեցնել հարյուր հազարավոր մոլդովացի միգրանտների ծախսերը, ովքեր մեկնել են աշխատելու ԵՄ երկրներում:

Ազգային բանկը SEPA-ին միանալու հայտ էր ներկայացրել 2024 թվականի հունվարի 30-ին։

Share