Բաժին. Ֆինանսական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Է ԸՆՏՐՎԵԼ «ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ»-Ի ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԸ

Հայաստանի բանկերի միության նախագահ է ընտրվել «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Սամվել Ճզմաչյանը:

Նշենք, որ Սամվել Ճզմաչյանը նախկինում ևս (2003-2006 թվականներին)  ղեկավարել է  Հայաստանի բանկերի միությունը:

«Ես շնորհակալ եմ Հայաստանի բանկերի միության խորհրդին բանկերի համար շատ կարևոր և մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Հայաստանի բանկերի միության նախագահությունը կրկին անգամ ինձ վստահելու համար: Բանկային համակարգն ավանդաբար համարվում է Հայաստանի տնտեսության ամենամրցակցային և ամենակայացած ճյուղերից մեկը, և մենք բոլորս մեր ուժերի ներածի չափով միշտ պետք է անենք հնարավորինս՝ այն էլ ավելի ամուր և կայուն դարձնելու համար», – նշել է Սամվել Ճզմաչյանը:

Սամվել Ճզմաչյանը վերջին 25-30 տարիներին բանկային համակարգում գործող բանկային ամենամեծ փորձը ունեցող ղեկավարիից է: Շուրջ 20 տարի Սամվել Ճզմաչյանը ղեկավարում է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն: 1980 թվականից ստանձնել է ԽՍՀՄ Պետբանկի ՀՀ գրասենյակի էլեկտրագործարանային բաժանմունքի կառավարչի պաշտոնը, այնուհետև ղեկավարել է Արտաքին առևտրային բանկի ՀՀ բաժանմունքը (Վնեշտորգբանկ), հետագայում` «Արտտնտբանկը», 1990 թվականից ղեկավարել է «Վնեշէկոնոմբանկը», այնուհետև  հիմնադրել և ղեկավարել է «Հայներարտբանկը», իսկ 1994-1995 թվականներին` Մոսկվայի «Գլոմբանկը»:

Հայաստանի բանկերի միությունը հիմնադրվել է 1995թ.-ի հուլիսի 27-ին բանկերի շահերի պաշտպանության նպատակով: Հայաստանի տարածքում գործող բոլոր 21 կոմերցիոն բանկերը Հայաստանի բանկերի միության անդամ են:

Share