Բաժին. Ֆինանսական

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ԲԱՆԿԵՐ ՄԻԱՑԵԼ ԵՆ «ԱՎԵՐՍ» ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

Մայիսի 31-ի կայացել է Կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Նիստում խորհուրդը հաստատել է «Գնաճի հաշվետվություն (դրամավարկային քաղաքականության 2013թ. երկրորդ եռամսյակի ծրագիր, դրամավարկային քաղաքականության 2013թ. առաջին եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվություն)» պարբերականը:

ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ խորհուրդը նաև վերաձևակերպել է անհատ ձեռնարկատեր Գրիգորի Դավիդյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 679 լիցենզիան:

Խորհրդի որոշումներով  «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ« ՓԲԸ-ին, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ին, «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-ին և «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ին «ԱՎԵՐՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ են տրամադրվել:

Share