Բաժին. Ֆինանսական

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ԿՄԻԱՆԱ ՀԱՀ-Ի ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀՈՂ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ

2013թ. սեպտեմբերից մեկնարկելու է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի տնտեսագիտության մագիստրոսի կոչում շնորհող կրթական ծրագիրը (http://cbe.aua.am/ms-economics/):

Ծրագրին մասնակցող ուսանողները, ՀՀ կենտրոնական բանկի փորձառու հետազոտողների աջակցությամբ, հետազոտական աշխատանքներ կիրականացնեն՝ օգտվելով ԿԲ «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնում» առկա տվյալների շտեմարաններից: Նրանք նաև հնարավորություն կունենան հաղորդակցվելու Կենտրոն այցելող միջազգային հեղինակություն վայելող բարձրակարգ հետազոտողների հետ:

ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ մակրո և միկրո տնտեսագիտության խորը գիտելիքների տիրապետող, հետազոտություններ կատարելու ունակություններով օժտված և ներուժ ունեցող շրջանավարտները աշխատելու հնարավորություն կստանան ՀՀ կենտրոնական բանկում, ինչպես նաև ԿԲ «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնում»:

ԿԲ «Դիլիջան ուսումնահետազոտական կենտրոնը» ժամանակակից տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներով հագեցած համալիր է: Կենտրում ստեղծված են բոլոր պայմանները տնտեսագիտության և ֆինանսների բնագավառում բազմակողմ հետազոտություններ իրականացնելու, տնտեսական քաղաքականության մշակման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խորը վերլուծություններ կատարելու համար:

Share