Ֆինանսական

Անգլիայի բանկը հիմնական տոկոսադրույքը պահպանել է 4.5% մակարդակում

Անգլիայի բանկը մարտի հանդիպման արդյունքներից հետո պահպանել է հիմնական տոկոսադրույքը` 4.5%:

Դրամավարկային քաղաքականության հանձնաժողովի ինը անդամներից ութը կողմ են քվեարկել դրույքաչափը պահպանելու օգտին:

Մարտի հանդիպման արդյունքների համաձայն՝ կարգավորողը կրկին արձանագրել է էական առաջընթաց, վերջին երկու տարիների ընթացքում`կանխարգելիչ դրամավարկային քաղաքականության և անցյալի արտաքին ցնցումների թուլացման ֆոնին:

Անգլիայի Բանկի ղեկավարությունը նշել է, որ հունվարին գնաճը դեկտեմբերյա 2.5%-ից արագացել է մինչև 3%: Չնայած էներգակիրների համաշխարհային գների անկմանը, գնաճը, երրորդ եռամսյակի արդյունքներով, դեռ կանխատեսվում է 3.75%:

Անգլիայի բանկի հաջորդ հանդիպումը կկայանա մայիսի 8-ին:

Share