Բաժին. Ֆինանսական

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՐԵՑ «ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿԻՐ» ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Ֆոնդային ինդեքների առաջատար պրովայդեր MSCI Inc. ընկերությունն իջեցրել է Հունաստանի ֆոնդային շուկայի գնահատականը: 2001թ.-ից Հունաստանի ֆոնդային շուկան դասվում էր զարգացածների շարքում: Այժմ այն գնահատվում է որպես զարգացող:

MSCI Greece-ն այլև չի համապատասխանում զարգացած ֆոնդային շուկաներ ունեցող երկրների չափանիշներին: Դեռևս 2012թ.-ի հունիսին MSCI-ի կողմից հայտարարվել էր Հունաստանի կարգավիճակի վերանայման հնարավորության մասին: Bloomberg գործակալության տվյալների համաձայն 2007թ.-ից Հունաստանի ֆոնդային շուկայի կապիտալիզացիան կրճատվել է 91%-ով:

Հունաստանի կարգավիճակի փոփոխության հետևանքներից մեկը կարող է լինել այն, որ շատ ներդրողներ հնարավոր է դուրս բերեն իրենց միջոցները հունական ընկերություններից:

Share