Ֆինանսական

Որոնք են Եվրոպայում ամենաբարձր պետական ​​պարտքն ունեցող երկրները

Անցյալ տարվա վերջին եռամսյակի ավարտին Հունաստանում գրանցվել է Եվրամիության ամենաբարձր պետական ​​պարտքը՝ հասնելով ՀՆԱ-ի 153.6%-ին: Այս մասին հաղորդել է Եվրոստատը:

Երկրորդ տեղում Իտալիան է, որի պետական ​​պարտքը կազմել է 135.3%: ՀՆԱ-ի 113%-ով հաջորդում է Բելգիան, ապա Ֆրանսիան՝ 104.7%-ով: Իսպանիայում պետական ​​պարտքը հասել է 101.8%-ի:

Ինչ վերաբերում է պետական ​​ամենացածր պարտքն ունեցող պետություններին, ապա Էստոնիան առաջին տեղում է՝ 23.6%-ով, որին հաջորդում են Բուլղարիան՝ 24.1%-ով, Լյուքսեմբուրգը՝ 26.3%-ով, Դանիան՝ 31.1%-ով, Շվեդիան՝ 33.5%-ով:

Ընդհանուր առմամբ, 2024-ի չորրորդ եռամսյակի վերջին Եվրոպայում ՀՆԱ-պետական պարտքի հարաբերակցությունը կազմել է 87.4%, երրորդ եռամսյակի վերջում՝ մոտ 88.1%: Եվրամիության համար այս ցուցանիշը կազմել է 81%:

Share