Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 18/06/13

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 18-ին, բորսայում կայացել է 3400000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.28 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.25 դրամ:

Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 30 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 50400000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.25%, փակմանը` 8.41%, առավելագույնը` 8.50%, նվազագույնը` 8.25%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.4201%:

Share