Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՇՈՒԿԱ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ 20/06/13

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 20-ին, բորսայում կայացել է 1640000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.52 դրամ:

Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 12 գործարք: Գործարքի ընդհանուր ծավալը կազմել է 31550000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 8.22%, փակմանը` 8.26%, առավելագույնը` 8.26%, նվազագույնը` 8.22%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 8.2431%:

Share