Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 28/06/13

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունիսի 28-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.30 դրամով և կազմել 409.90 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 2.24 դրամով և կազմել 535.25 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.08 դրամով և կազմել 12.53 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.44 դրամով և կազմել 625.06 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 34.20 դրամով և կազմել 16245.91 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.61 դրամով և կազմել 245.25 դրամ: Պլատինի գինը նվազել է 132.15 դրամով և կազմել 17369.38 դրամ:

Share