Բաժին. Ֆինանսական

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 6.3%-ՈՎ

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2013 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 6 235.9 հազար լիտր կոնյակ: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կոնյակի արտադրության ծավալները նվազել են 6.3%-ով:

Հիշեցնենք, որ 2012 թվականին Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները ռեկորդային են եղել` 18,4 մլն լիտր: 2011 թվականին արտադրվել է 15,3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն. լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր, 2008 թվականին` 15.9 մլն լիտր և 2007 թվականին` 14.1 մլն լիտր կոնյակ:

Share