Բաժին. Ֆինանսական

ՄԱՅԻՍԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 20%-ՈՎ

Ընթացիկ տարվա մայիսին Հայաստանի ֆինանսական համակարգի կողմից տնտեսության վարկավորման ծավալները տարեկան կտրվածքով աճել են 20.6%-ով: Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ տնտեսությանը տրամադրված վարկերի կառուցվածքում շարունակել են գերակշռել արտարժութային վարկերը:

Միևնույն ժամանակ, հաշվետու ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, դրամային ավանդներն աճել են 15.4%-ով, իսկ արտարժութային ավանդները 27.5%-ով:

Share