Բաժին. Ֆինանսական

«ԻԶԻ ԿՐԵԴԻՏ» ԳՐԱՎԱՏՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  Կենտրոնական բանկի խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել «ԻԶԻ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ (ՀՀ,ք. Երևան, Տիգրան Մեծի 6 շենք, թիվ 1 ոչ բնակելի տարածք) գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 157 լիցենզիան (տրված` 18.06.2009թ.)` գրավատան կազմակերպչի դիմումի համաձայն:

Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիան ուժը կորցրած ճանաչելը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:

Կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ «ԻԶԻ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ և ֆիզիկական անձանց միջև կնքված վարկային և պահատվության պայմանագրերը կարող են սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից կողմերի նախաձեռնությամբ վաղաժամկետ լուծվել` համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 467-րդ հոդվածի 1-ին մասի, վարկառուների կողմից վերցված վարկը և մինչև պայմանագրի լուծման պահը դրա դիմաց սահմանված տոկոսները և գումարի օգտագործման հետ կապված այլ վճարները մարելուց, պահատվության պայմանագրի դիմաց վճարումները կատարելուց, ներառյալ` գույքի պահատվության հետ կապված գրավատան կրած սովորական և արտակարգ ծախսերը հատուցելուց և գրավատան կողմից որպես գրավ կամ ի պահ ընդունված գույքը վերադարձնելուց հետո:

Share