Բաժին. Ֆինանսական

ԲԱՆԿԵՐԸ ՓՈՔՐ-ԻՆՉ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

Ընթացիկ տարվա մայիս ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերի կողմից ռեզիդենտ հատվածին տրամադրված վարկերի համախառն ծավալում հիփոթեքային վարկերը կազմել են շուրջ 8% կամ 132,4 մլրդ ՀՀ դրամ:

Հիփոթեքային վարկերը, որոնք տրամադրվել են անշարժ գույքի ձեռքբերման և անշարժ գույքի վերանորոգման համար, տրամադրվել են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով, ընդ որում՝ դրամային և արտարժութային վարկերի ծավալները գրեթե հավասար են:

Կենտրոնական բանկից հայտնում են, որ մայիսին, ապրիլ ամսվա համեմատ, հիփոթեքային վարկերի ծավալն աճել է մոտ 2%-ով:

Share