Բաժին. Ֆինանսական

LME. ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 24/07/13

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) երեկ կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.33%-ով և կազմել 1847.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.07%-ով և կազմել 6995.50 դոլար, կապարի գինն աճել է 0.12%-ով և կազմել 2047.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.29%-ով և կազմել 14778.5 դոլար, անագի գինը նվազել է 0.51%-ով և կազմել 19450.0 դոլար, ցինկի գինն աճել է 0.16%-ով և կազմել 1877.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 20000.0 դոլար, կոբալտի գինն աճել է 0.86%-ով և կազմել 29450.0 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Share