Բաժին. Ֆինանսական

ՀԱՏՈՒԿ ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հուլիսի 29-ից օգոստոսի 1-ը Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան (ՀԿԴ), Էստոնական eCSD Expert ընկերության և ՀՀ Կենտրոնական Բանկի հետ համատեղ, առաջին անգամ կազմակերպել է հատուկ դասընթաց կենսաթոշակային հաշվի օպերատորների աշխատակիցների համար:

Հաշվի օպերատորները սպասարկելու են ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգի մասնակիցներին՝ սկսած 2014թ. հունվարի 1-ից, երբ ներդրվելու է կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը:

Դասընթացի մասնակիցները ստացել են առավել խորը գիտելիքներ ՀՀ կենսաթոշակային օրենսդրության վերաբերյալ, իսկ դասընթացի կիրառական մասը ներառում էր Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգի (AMPIS) հետ աշխատանքը:

Նշենք, որ AMPIS ծրագիրը մշակվել է eCSDX՝ NASDAQ OMX Tallinn-ի էստոնական ֆոնդային բորսայի դուստր ձեռնարկության հետ համատեղ: Դասընթացի ավարտին մասնակիցները ստացել են վկայականներ, որոնք վերջիններիս հնարավորություն են տալիս աշխատելու AMPIS ծրագրի հետ:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայից հայտնում են, որ ներկայումս ՀԿԴ-ն ՀՀ Կենտրոնական Բանկի հետ համատեղ իրականացնում են կրթական ծրագրեր կենսաթոշակային հաշվի օպերատորների աշխատակիցների համար, որոնք անմիջապես սպասարկելու են ՀՀ պարտադիր կենսաթոշակային համակարգի մասնակիցներին, իսկ վերջիններիս կենսաթոշակային հաշիվների կենտրոնացված ռեեստրրի վարումը նախատեսվում է իրականացնել ՀԿԴ-ի կողմից:

Share