Բաժին. Ֆինանսական

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԷՌԱ ԼԱՅՆ» ԳՐԱՎԱՏԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ԿԲ նախագահի տեղակալի որոշմամբ՝  վեց ամիս ժամկետով կասեցվել է «ԷՌԱ ԼԱՅՆ» ՍՊԸ գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 220 լիցենզիայի գործողությունը՝ ներկայացված դիմումի համաձայն:

Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել  միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև կասեցումը ծագած գրավատան պարտավորությունների հետ:

Share