Բաժին. Ֆինանսական

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ ԵՆ ԱՌԵՎՏՐԻ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՅՈՒՄ

2013թ.-ի օգոստոսի 21-ից «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի (ԱՀԸ) անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ շուկայի հարթակում և ընդգրկվել են պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:

Ընկերության պարտատոմսերի այս թողարկումը ներառում է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով և 9.4635% միջին եկամտաբերությամբ  8,569 հատ անվանական, ոչ փաստաթղթային, զեղչատոկոսային պարտատոմսեր: Պարտատոմսերի բորսայական հապավումն է՝ NMCCB6:   

Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսի 25-ին ԱՀԸ-ի նշված պարտատոմսերը տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում՝ 816,955,226.38 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով և 9,4635% միջին եկամտաբերությամբ:

Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն վեցերորդ թողարկումն է: Պարտատոմսերի առաջին չորս թողարկումները (NMCCB1, NMCCB2, NMCCB3 և NMCCB4) 2011-2012թթ.-ին տեղաբաշխվել էին Բորսայում և թույլատրվել առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում, այնուհետև, համապատասխանաբար, մարվել և դուրս են եկել բորսայական շրջանառությունից: ԱՀԸ-ի պարտատոմսերի հինգերերոդ թողարկումը (NMCCB5) թույլատրվել է առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում 13.05.2013թ.-ին և շրջանառվելու է մինչ 27.01.2014թ.:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:

Share