Բաժին. Ֆինանսական

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ՇԱԲԱԹՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ

ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 26.08.13թ.-01.09.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`

ՈՍԿԻ. գնման գին` 16453.06 (+371.35), բացթողնման գին` 17883.76 (+403.64),

ԱՐԾԱԹ. գնման գին` 276.84 (+15.85), բացթողնման գին` 300.91 (+17.23),  

ՊԼԱՏԻՆ. գնման գին` 18250.05 (+145.5), բացթողնման գին` 19837.01 (+158.15),  

ՊԱԼԱԴԻՈՒՄ. գնման  գին` 9007.34 (+52.28), բացթողնման գին` 9790.59 (+56.83):

Share