Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 02/09/13

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 2-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.52 դրամով և կազմել 406.76 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.12 դրամով և կազմել 537.78 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 12.22 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 4.55 դրամով և կազմել 633.53 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 146.48 դրամով և կազմել 18240.03 դրամ: Արծաթի գինը նվազել է 5.74 դրամով և կազմել 309.16 դրամ: Պլատինի գինը նվազել է 144.48 դրամով և կազմել 19799.54 դրամ:

Share