Բաժին. Ֆինանսական

Դադարեցվել է «ԷՆ-Աուդիտ» ընկերության լիցենզիայի գործողությունը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից արձանագրված խախտումների հիման վրա դադարեցվել է «ԷՆ-Աուդիտ» ՍՊԸ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը:

Ստուգման արդյունքներով բացահայտվել է, որ մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում տրամադրված աուդիտորական եզրակացությունները կազմվել են առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու:

Դադարեցվել է նաեւ ընկերության  չորս աուդիտորների որակավորման վկայականների գործողությունը, որոնց կողմից կազմված և ստորագրված աուդիտորական եզրակացությունները ճանաչվել են ոչ հավաստի:

Share