Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 06/09/13

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 6-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 412.14 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.52 դրամով և կազմել 540.44 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 12.33 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.14 դրամով և կազմել 642.36 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 60.00 դրամով և կազմել 18352.09 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.42 դրամով և կազմել 311.65 դրամ: Պլատինի գինը նվազել է 112.52 դրամով և կազմել 19703.65 դրամ:

Share