Բաժին. Ֆինանսական

ԿԲ-ն ուժը կորցրած է ճանաչել «ԿԱՍԿԱԴ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ» ընկերության լիցենզիան

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կայացել է կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ նիստում ԿԲ խորհուրդը վերաձևակերպել է «ԱՄԵՐԻԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ ներդրումային ծառայությունների մատուցման թիվ 0009 լիցենզիան և լրացուցիչ ծառայությունների մատուցման լիցենզիաներ տրամադրել (հետևյալ ներդրումային ծառայությունները մատուցելու համար. 1. հաճախորդներից արժեթղթերով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում եւ հաղորդում, 2. իր կամ հաճախորդի անունից եւ հաճախորդի հաշվին արժեթղթերով գործարքների կատարում):

Միևնույն ժամանակ, խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «ԿԱՍԿԱԴ ԻՆՎԵՍՏՄԵՆՏՍ» ՓԲԸ ներդրումային ծառայությունների մատուցման թիվ 0001 լիցենզիան:

Share