Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 12/09/13

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 12-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.32 դրամով և կազմել 409.28 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.64 դրամով և կազմել 543.85 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 12.49 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.95 դրամով և կազմել 647.48 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 58.40 դրամով և կազմել 17945.12 դրամ: Արծաթի գինը նվազել է 5.64 դրամով և կազմել 301.46 դրամ: Պլատինի գինն աճել է 63.82 դրամով և կազմել 19435.34 դրամ: 

Share