Բաժին. Ֆինանսական

Կասեցվել է «ԵՐԵՎԱՆ-ԱՈՒԴԻՏ ԿՈՆՍԱԼՏ» ընկերության լիցենզիայի գործողությունը

ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով կասեցվել է «ԵՐԵՎԱՆ-ԱՈՒԴԻՏ ԿՈՆՍԱԼՏ» ՓԲԸ-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից 24.09.2007թ. տրված աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը:

Նախարարությունից հայտնում են, որ կասեցման համար հիմք է հանդիսացել «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի խախտումը, այն է՝ առնվազն 5 աուդիտորներ ունենալու պահանջը:

Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվել  այդ պահանջի խախտման օրվանից` ս.թ. հուլիսի 31-ից:

Share