Բաժին. Ֆինանսական

ՀՀ ԿԲ. Փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 19/09/13

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 19-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.25 դրամով և կազմել 407.49 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 6.32 դրամով և կազմել 552.23 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.22 դրամով և կազմել 12.89 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.20 դրամով և կազմել 655.04 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինը նվազել է 200.12 դրամով և կազմել 17044.54 դրամ: Արծաթի գինը նվազել է 7.43 դրամով և կազմել 281.28 դրամ: Պլատինի գինը նվազել է 267.33 դրամով և կազմել 18603.57 դրամ:

Share