Բաժին. Ֆինանսական

Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվել է 3711 վարկ

Ընթացիկ տարվա հունիս ամսվա վերջի դրությամբ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորված վարկերի ընդհանուր թիվը կազմել է 3711, ընդ որում՝  այս վարկերի 66%-ը տրամադրել են 10-15 տարի, 22%-ը՝ 15-20 տարի, 6%-ը՝ 5-10 տարի, իսկ մնացյալ 6%-ը՝ 20 տարի և ավելի մարման ժամկետներով:

Ազգային հիփոթեքային ընկերության հրապարակած տվյալների համաձայն՝ վերաֆինանսավորված վարկերը ըստ տրամարդված գումարի բաշխվել են հետևյալ կերպ. 1317-ը՝ մինչև 5 մլն ՀՀ դրամ, 1289-ը՝ 5-10 մլն ՀՀ դրամ, 680-ը՝ 10-15 մլն ՀՀ դրամ, 292-ը՝ 15-20 մլն ՀՀ դրամ, 133-ը՝ 20 մլն ՀՀ դրամ և ավել:

Վերաֆինանսավորված վարկերի 63%-ը կազմել են անշարժ գույքի ձեռքբերման, 36%-ը՝ վերանորոգման, իսկ 1%-ը՝ կառուցապատման վարկերը: Ընդ որում, անշարժ գույքի ձեռքբերման նպատակով վերաֆինանսավորված վարկերի 72%-ը բաժին է ընկնել Երևանին:

Վերաֆինանսավորված հիփոթեքային վարկերի միջոցով Երևանում ձեռքբերված գույքի միջին գնման գինը կազմել է 19,5 մլն ՀՀ դրամ:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականի հունիսին: Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է:

Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 9 միլիարդ 202 միլիոն 500 հազար ՀՀ դրամ:

Ընկերության գործում է երկրորդային շուկայում և համագործակցելով բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ վերջիններիս տրամադրում է ցածր տոկոսով և երկարաժամկետ վարկեր՝ փորձելով բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով հիփոթեքային վարկերը դարձնել մատչելի բոլոր նրանց համար, ովքեր ունեն բնակարանային ֆինանսավորման կարիք:

Share