Բաժին. Ֆինանսական

Կայացել է ԿԲ խորհրդի նիստ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, կայացել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը,  ԿԲ խորհուրդը սահմանել է «ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոներին տրամադրվող վարկային տեղեկատվության նվազագույն ցանկը», փոփոխություններ կատարել «ՀՀ տարածքում գործող բանկերի,  վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի հաճախորդների վարկարժանության տեղեկատվական համակարգի՝ վարկային ռեգիստրի ստեղծման և վարկային ռեգիստրին ՀՀ տարածքում գործող բանկերի,  վարկային կազմակերպությունների, օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի մասնակցության» կարգում:

Խորհուրդը վերաձևակերպել է նաև «Դրամատուն» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիան և «ԱԼԵՔՍ-ԳՐԻԳ» ՍՊԸ-ի թիվ 11 մասնաճյուղին արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա տրամադրել:

Խորհուրդը որոշել է հրապարակել 2013թ. առաջին կիսամյակի «ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության հաշվետվությունը»:

Share